Հայտնաբերվել է դիակ` մասնատված վիճակում

Հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա Հունանյանը, հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: 

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Սերգո Ե.-ին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել