Ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ. «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելության կայքից տեղեկանում ենք, որ Նորք Մարաշի 9/6 ընտրատեղամասում 11:20-ին արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ: Միաժամանակ, տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձևավորվում խմբերով գալու արդյունքում: Դիտորդը փորձել է լուսանկարել գրանցամատյանը, որտեղ արձանագրվել են վերոնշյալ խախտումները, սակայն հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու ընտրություններն են, որին առաջադրված է 12 քաղաքական ուժի թեկնածություն:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել