ՔԿԱԳ կեղծ վկայականների շրջանառությունը բացառելու նպատակով փոխվել է վկայականների և տեղեկանքների ձևանմուշները

Դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ներդրվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը:

Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման կարևորագույն նպատակներից էր, ստեղծելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական գրանցամատյան ողջ ՀՀ տարածքում, ձևավորել «մեկ պատուհան» ծառայությունը, հնարավորինս պարզեցնելով այս ոլորտին բնորոշ վարչարարությունը, որի արդյունքում կստեղծվեր առողջ մրցակցություն ՔԿԱԳ ոլորտի ծառայություններ մատուցող մարմինների համար, ինչն էլ հիմք կհանդիսանար բարելավելու մատուցվող ծառայությունների որակը:

«Սակայն մինչ այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կամ դրանցից բխող գործառույթների իրականացումը պայմանավորված է վարչատարածքային պատկանելիությամբ, ինչը շարունակում է ձևավորել ՔԿԱԳ մարմինների գործունեության մենաշնորհ, պայմանավորված սպասարկման տարածքով, ինչը չի կարող չազդել ծառայությունների մատուցման որակի վրա, որի մասին վկայում է ՔԿԱԳ տարածքային մարմիններ դիմող անձանց բողոքները և առաջարկությունները:

Ի տարբերություն վերը ներկայացվածի, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, այսօր ծառայությունների մատուցումը, ի շնորհիվ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի, հնարավորություն տվեցին բարելավել քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների սպասարկման որակը:

Միաժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրվող փաստաթղթերի իսկության ստուգումը, մասնավորապես՝ Նախարարության կողմից դրված ապոստիլի և  ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքների իսկության ստուգումը կարելի է իրականացնել համացանցի միջոցով՝ համապատասխան պաշտոնական  կայքում մուտքագրելով փաստաթղթերի վրա զետեղված ծածկագրերը կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ այն ստուգել QR կոդի միջոցով: Մինչդեռ ՔԿԱԳ վկայականների և տարածքային մարմինների կողմից տրված այլ  փաստաթղթերի իսկության հարցումները, որոնք ուղղվում են համաձայն միջազգային պայմանգրերի Նախարարությանը, բազմաթիվ են և արդյունքների տրամադրման ժամկետների տեսանկյունից խնդիրներ են առաջացնում քաղաքացիների համար:

Նախագիծը նաև բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022 թվականների ծրագրի 10-րդ կետի 1-ին ենթակետից, որի համաձայն «1) մինչև 2019 թվականի ավարտն արդիականացնել քաղաքացիական կացության ակտերի ոլորտի օրենսդրությունը, այդ թվում՝ նախատեսել գործառնություններն առավելապես էլեկտրոնային եղանակով իրականացնելու գործիքակազմ և ներդնել «մեկ պատուհան» ծառայությունը՝ ապահովելով ՔԿԱԳ-ի տարածքային մարմինների վերակազմակերպումը տարածքային սպասարկման գրասենյակներին»,-նշում է նախարարությունը:

2017 թվականին ՀՀ արդարադատության նախարարության առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022 թվականների ծրագրով քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի զարգացման նպատակով սահմանված բացարձակ նոր քաղաքականությունը, այն է, մինչև՝ 2019 թվականի ավարտն արդիականացնել քաղաքացիական կացության ակտերի ոլորտի օրենսդրությունը, այդ թվում՝ նախատեսել գործառնություններն առավելապես էլեկտրոնային եղանակով իրականացնելու գործիքակազմ և ներդնել «մեկ պատուհան» ծառայությունը՝ ապահովելով ՔԿԱԳ-ի տարածքային մարմինների վերակազմակերպումը տարածքային սպասարկման գրասենյակների (ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի 10-րդ կետ, 1-ին ենթակետ):

«Այս պարտավորության կատարումը, հաշվի առնելով ընդհանուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի ամբողջական փոփոխությունը, չի կարող իրականցվել մեկ փուլով: Այդ կապակցությամբ Նախարարության կողմից ներկայացված սույն Նախագիծը նպատակ ունի նախապատրաստելու և´ ՔԿԱԳ տարածքային մարմինները և´ նրանց դիմող անձանց «մեկ պատուհան» ծառայության ներդրմանը՝ հնարավորություն ընձեռելով ստանալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակներ այն մարմինների կողմից, որտեղ անձին առավելապես հարմար է դիմելը:

Այս առումով ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն իսկ դրական փորձ է ձեռք բերել ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի կողմից քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայա­կան­ների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման և Հայաստանի Հանրա­պե­տու­թյան արդարադատության նախարարության կողմից փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու համար ընդունված դիմումները ներկայացնելու, ինչպես նաև այդ դիմումների հիման վրա հայցվող քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները, Հայաստանի Հանրա­պե­տության արդարադատության նախարարութան կողմից ապոստիլ դրված փաստա­թղթ­երը դիմող­նե­րին տրամադրելու կարգը հաստատելու մասին» N  1181- Ն որոշման շրջանակներում գործող լիազորված օպերատորներին տրամադրելով լիազորություն՝ ընդունելու ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող ծառայությունների համար դիմումներ և տրամադրել հայցվող փաստաթղթերը: Այսօր այդ սպասարկումը իրականցվում է «Հայ փոստ» ՓԲ ընկերության 40-ից ավել գրասենյակներում, ինչպես նաև բանկերում: Քաղաքացիները այլևս պարտավոր չեն ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենք՝ համապատասխան ծառայություններից օգտվելու նպատակով: Միաժամանակ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների և տեղեկանքների տրամադրման ոլորտը ենթադրում է որոշակի գիտելիքների առկայություն, առաջին փուլում ընտրվեց ճանապարհ՝ փոխանցել վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման, ինչպես նաև որոշակի գործառույթների իրականացման իրավասությունը  ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման, ով պրակտիկայում կիրառելով «մեկ պատուհան» ծառայությունը և հանդիսանալով նախագծերի մշակող, հնարավորություն կունենա վերհանել բոլոր խնդիրները և դրանց համար գտնել լուծումներ, մինչև համակարգի ամբողջական փոխումը: Միևնույն ժամանակ, Նախագիծը  հնարվորություն է տալիս քաղաքացուն վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար դիմել ցանկացած ՔԿԱԳ տարածքային մարմին:

          2018 թվականի մարտին նաև իրականցվելու է քաղաքացիական կացության ակտերի միասնական էլեկտրոնային համակարգի համակացումը էլեկտրոնային հյուպատոս համակարգին, որի շրջանակներում օտարերկրյա պետություններում հյուպատոսական հիմնարկները քաղաքացիական կացության ակտային գրանցումները կատարելու են e-civil համակարգում: Նրանք հնարավորություն կունենան նաև մուտք գործելու միասնական  էլեկտրոնային գրանցամատյան, որը իր հերթին ենթադրում է վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրում անմիջապես գրանցամատյանից, ի տարբերություն ներկայիս գործող ընթացակարգին, որը նախատեսում է մեկ ամսից ավել ժամկետ ՀՀ քաղաքացուն վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու համար»,-նշել է նախարարությունը:

Արդարադատության նախարարությունը նշում է, որ նախագծի ընդունման դեպքում, կձևավորվի առողջ մրցակցություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջև, որը բարենպաստ անդրադարձ կունենա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա, մասնավորապես՝

Նախագծի ընդունմամբ սահմանվում է.

  • քաղաքացիների իրավունքը՝ դիմել ՔԿԱԳ մարմինների համապատասխան գործառույթների իրականացման նպատակով , ինչը չի սահմանափակվի որևէ վարչական տարածքով,
  • հնարավորություն է ընձեռվում նվազեցնել ՔԿԱԳ մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը,
  • հնարավորություն է ընձեռվում ապահովել ՔԿԱԳ մարմինների սպասարկման որակի բարելավում` շնորհիվ քննարկման առարկա հանդիսացող բնագավառում ձևավորվող մրցակցային դաշտի,
  • ՔԿԱԳ մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի զարգացող հասարակության ժամանակակից պահանջներին:

Նախագծի ընդունման դեպքում, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը համակարգող և վերահսկող գերատեսչությունը, ի  դեմս ՀՀ արդարադատության նախարարության, ոլորտային համակարգի ամբողջական փոփոխության ուղղված նախագծերի նախապատրաստումը կհիմնի խնդիրների պրակտիկ լուծման վրա:

Սույն նախագծով նաև նախատեսվում է լուծել մի քանի տեխնիկական խնդիրներ, օրինակ սահմանել Օրենքով նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մասին տեղեկանքի հասկացությունը, որը մինչ այսօր սահմանված չի եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել