Լուծվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողի մոր աշխատանքի հարցը. Կարեն Սարուխանյան

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը գրում է.

«Ներկայացնում եմ մեկ շաբաթյա աշխատանքային գործունեությանս ընթացքում կատարած աշխատանքներս

1. Այցելել եմ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի դպրոց, որն ամբողջ տարին դպրոցի կոյուղագծերի վնասվածության և բակում ջրահեռացման համակարգի բացակայության հետևանքով խոնավ է: Համայնքի ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել խնդրին հնարավորինս արագ լուծում տալ: Ծախսերի մի մասը կանի համայնքապետարանը:
2. Հանդիպել եմ Շիրակի մարզի Ջրառատ գյուղի բնակիչների հետ, համայնքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել լուծել մի քանի ընտանիքի կոյուղու հարցը: Քննարկման փուլում է նաև գյուղում մանկապարտեզ հիմնելու հարցը:
3. Լարված իրավիճակ է ստեղծված Գյումրու ծննդատանը: Այս հարցը ևս գտնվում է ուշադրությանս կենտրոնում: Խնդրի լուծումը ընթացքի մեջ է:
4. Սարապատ համայնքի Ցողամարգ բնակավայրում վնասված ճանապարհն ու կամուրջը բերվել են բավարար երթևեկելի մակարդակի, վերականգնողական աշխատանքներն արդեն ավարտված են:
5. Գյումրու թիվ 40 դպրոցում կան բավականին լուրջ խնդիրներ, որոնք լուծման փուլում են, և առաջիկայում կլինեն բացահայտումներ:
6. Լարված իրավիճակ է նաև Գյումրու թիվ 38 դպրոցում, ու նորից խնդիրը լուծման փուլում է:
7. Խնդիր կա նաև Շիրակի մարզի Սարատակ գյուղի դպրոցում, որն ևս առաջիկայում հանգուցալուծում կստանա:
8. Խնդիր կա նաև Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 4-րդ դպրոցում, որը նորից իմ ուշադրության կենտրոնում է:
9. Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել անգլիական ներդրողների հետ:
10. Լուծվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողի մոր աշխատանքի հարցը:
11. Հանդիպել եմ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, պատրաստվում ենք համագործակցել:
12. Հետևել եմ Գյումրի-Հացիկ ճանապարհի հարթեցման աշխատանքներին: Իմ միջնորդությամբ արդեն մի քանի օր է «Մերձմոսկովյան» ԲԲԸ իրականացնում է 4.5կմ երկարությամբ ճանապարհահատվածի ավազակոպճային հիմքով հարթեցման աշխատանքերը:
13. Հանդիպումներ եմ ունեցել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:
Դեռ այսքանը, շարունակելի…
»,-գրել է մարզպետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել