Անց են կացվել  մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր. ԱՀ ՊՆ

Մայիսի 3-ին բանակի առանձին հրետանային բրիգադներից մեկի մի շարք ստորաբաժանումների մասնակցությամբ անց են կացվել  մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորախաղեր, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Զբաղեցնելով համապատասխան մարտակարգեր՝ վերջիններս կատարել են մարտավարական տարբեր առաջադրանքներ և գերազանց գնահատականներով խոցել պլանային ու ոչ պլանային բոլոր նշանակետերը:

Զորախաղերի ընթացքում առաջին անգամ կիրառվել են նաև որոշ տեխնիկական նորամուծություններ, որոնք էականորեն բարելավել են կրակային խնդիրների կատարման արդյունավետությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել