Ժամը 19։00-ին հանրահավաք կանցկացնենք Բաղրամյան պողոտայում․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ետ է վերադարձել Բաղրամյան պողոտա։ Նշենք, որ մեկ ժամից ավելի նա գտնվում էր «Նաիրի» ԲԿ-ում, քանի որ վնասվածքներ էր ստացել։

ԱԺ պատգամավորը կոչ արեց տեխնիկան՝ վրանները, բարձրախոսները Ֆրանսիայի հրապարակից բարձրացնել Բաղրամյան պողոտա։

«Ժամը 19։00-ին հանրահավաք կանցկացնենք այստեղ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հավելենք, որ Բաղրամյան պողոտա էին եկել ԵԼՔ դաշինքի անդամներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը։

Gepostet von Iravaban.net am Montag, 16. April 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել