Հրդեհ «Փարվանա կրեդիտ» վարկային կազմակերպությունում

Մարտի 10-ին, ժամը 14:58-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 69 ա հասցեում գտնվող «Փարվանա կրեդիտ» ՈՒՎԿ-ում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 67 ա շենքին կից խորդանոցում այրվում են կենցաղային իրեր (մոտ 1,5 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:13-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել