Ահաբեկչություն Սանկտ Պետերբուրգում. տուժածների թիվը հասել է 13-ի

Սանկտ Պետերբուրգի Կալինինի հրապարակում գտնվող «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին  հաղորդում է ria.ru լրատվական կայքը:

Արդյունքում առնվազն երեք մարդ վիրավորվել է, մեկը գտնվում է ծանր վիճակում:

Ըստ հրապարակման՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի պահեստում: Դեպքի վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ոստիկանության աշխատակիցները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայթյունը որակել է որպես ահաբեկչություն:

«Պերեկրյոստոկ» սուպերմարկետի պայթյունից տուժածների թիվը հասել է 13-ի:Նախնական տվյալներով՝ 6 մարդ արդեն հոսպիտալացվել է, վեցին տեղում բժիշկները հետազոտում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել