Նորություններ

Վարձույթով մեքենաներ տրամադրող անձինք կշարունակեն վճարել իրավախախտում կատարած անձի փոխարեն

Կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանակ որոշեց ձեռնպահ մնալ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությանը:

Զեկուցող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խոսքը վարձակալությամբ տրված մեքենաներին է վերաբերում և, որ պատգամավորների ներկայացրած առաջարկը վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգրքում կարգավորված է, և օրերս Ազգային ժողովում ներկայացվելու է նոր օրենսգիրքը:

Պատգամավորների ներկայացրած նախագիծը նախատեսում էր, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող ենթարկվել պատասխանատվության այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում:

Համաձայն գործող օրենքի՝ տրանսպորտային միջոցը վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վճարել իրավախախտում կատարած անձի փոխարեն, եթե մեկ ամսվա ընթացքում իրավախախտում կատարած անձը, նույն ինքը ՝վարձակալը, չի վճարում վարչական ակտի գումարը:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել