Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել