Նորություններ

Հետախուզվողների հետ կապված միջնորդություններ են ուղարկվել Վրաստանի դատախազություն

Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերևույթ կատարելու համար հետախուզվող երկու անձանց հետ Վրաստանից Հայաստան տեղափոխելու հետ կապված նոր մանրամաներ են հայտնի:

«ՀՀ դատախազությունը սահմանված կարգով արդեն վերոնշյալ անձանց քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ է ուղարկել Վրաստանի Դատախազություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել