Սննդի իրացման մեկ կետում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացրել Երևանի Ավան-Առինջ 5 հասցեում գտնվող «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ում, որի արդյունքում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանքատեսակ՝ 80-ը իրացման ցանցում՝ վաճառքի հանված, իսկ 38-ը՝ խանութի հետնամասում ու տնօրենի սենյակում:
Պետական վերահսկողության ընթացքում հայտանբերվել է թե տեղական արտադրության, թե ներմուծված Ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք, որոնք բոլորը հանվել են վաճառքից: Մասնավորապես՝ 45 անուն տարբեր տեսակի մսամթերք, 19.6 կգ ընդհանուր քաշով՝ կարագ, սպրեդ և մարգարին, մոտ 23 կգ պանիր, ինչպես նաև՝ յոգուրտ, թթվասեր, կեֆիր, մածուն, թան, կետչուպ, մայոնեզ, պահածոներ, պելմենի, առանց մակնշման 10 կգ սառեցված «Խեկ» ձուկ և այլն:
Հայտնաբերվել է նաև 7 արկղ ժամկետն անցած, անընթեռնելի մակնշմամբ կոնֆետ և քաղցրավենիք, այդ թվում՝ պիտանիության ժամկետը 10 ամիս ամցած կոնֆետ-կարամել: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կարգադրագիր է տվել «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ին՝  ոչնչացնելու վաճառքից հանված բոլոր խմբաքանակները:

DSC_5366 DSC_5374 DSC_5380

DSC_5364 DSC_5369 DSC_5391

DSC_5372 DSC_5376 DSC_5379

DSC_5381 DSC_5383 DSC_5384

DSC_5387 DSC_5390 DSC_5377

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել