Նորություններ

Առաջին նախագահը ինձ վստահեց այդ առաքելությունը. Արամ Մանուկյան

Անկախությունը մեզ հնրավորություն տվեց ինքնուրույն որոշումներ կայացնելու, կայանալու հնրարավորություն: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց 1990 թվականին Անկախության հռչակագիրն ընթերցած պատգամավոր Արամ Մանուկայնը:

Նրա խոսքով՝ այդ ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան առաջարկեց կարդալ այն, քանի որ նա ամենաերիտասարդ պատգամավորն էր:

«Ամենաերտասարդն էի, անունս առաջին հանրապետության նախագահի անունով էր և հենց այդ պատճառով էլ առաջին նախագահը ինձ ընտրեց»,-ասաց նա:

Արամ Մանուկյանի խոսքով՝ ՀՀ երրորդ հանրապետությունը լիովին հաստատեց իր անկախությունը իր առաջին հաղթանակով Արցախի համար ընթացող պատերազմում. «Մենք օգտվեցինք մեզ տրված հնարավորթունից, և կարողացանք հաղթել: Անկախությունը մեզ մտքի, գործողությունների և ինքնորոշման ազատություն տվեց»:

Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին հանրաքվե անցկացվեց։ Անկախության քվեին «այո» ասաց Հայաստանի քաղաքացիների 94,99%-ը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել