Նորություններ

Հրդեհ` «Խոսրովի անտառ» պետական արգելոցում (թարմացված)

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 14 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 4 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 3, Մասիսի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերից 6-ական և Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբից՝ 8 հրշեջ-փրկարար:

Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանը և Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Տ.Ավագյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 25 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Վեդու բաժնի թվով 9 աշխատակից և Անտառտնտեսության թվով 50 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել