Նորություններ

Հայտնի է հրդեհի բռնկման պատճառը. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով և 297-ի 1-ին մասով, որով նախաքննությունն իրավականացվում է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։ Մշակվել է քննչական պլան, աշխատանքայի վարկածներ եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետեւանքով։ Մատնանշված հանգամանքներն ստուգվում են։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել