Նախագահի փոխարեն ռազմական դրություն կհայտարարի կառավարությունը

Գործադիրն այսօր հաստատեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Գործող օրենքը, 2005թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններին համապատասխան, ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք էր սահմանում Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային  ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի իրավասությունները, սակայն 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է ՀՀ կառավարությանը, այս նպատակով էլ առաջարկվել է նոր նախագիծ:

Այսպիսով՝ նախագծով սահմանվում է, որ ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել