ՊԵԿ-ում ստեղծվել է նոր բաժին՝ ՀԿ-ների և հիմնադրամների գործունեությունը հսկելու նպատակով

Վերջերս հաճախակի է խոսվում է հասարակական կազմակերպությունների գործունեության օրենսդրական փոփոխությունների մասին: Կազմակերպություններին հուզող հարցերից թերևս ամենատարածվածներից է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում հարկային պարտավորությունների առաջացումը: Այս կապակցությամբ, Իրավաբան.net-ը պարզել է, որ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեյի կառուցվածքում վերջերս ստեղծվել է Ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժինը՝ Հարություն Թունյանի ղեկավարությամբ:

Այսուհետ, ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ հիմնադրամների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու է նաև ՊԵԿ-ը՝ համաձայն «Հասարակական կազմակերպություների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքների:

Տեղեկացնենք, որ «Հասարակական կազմակերպություների մասին» ՀՀ օրենքի սույն թվականի փետրվարի 4-ից ՊԵԿ-ը հանդիսանում է լիազոր մարմին` ՀՀ արդարդատության նախարարության փոխարեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել