Օրենսդրական լուծումներ՝ Մեծ թվով դատախազների աշխատանքից ազատվելու խնդիրի ուղղությամբ

Այսօր կառավարության նիստին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը: Կառավարության անդամները առարկություններ չունեին և օրենսդրական փաթեթը հաստատվեց:

Արդարադատության նախարարության կողմից ներկայացված նախագծում ներկայացվում է, որ ներկայիս իրավիճակում մեծ թվով դատախազներ, քննիչներ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում՝ հետագայում բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորությունից չզրկվելու համար: Դրա հետևանքով պետությունը նաև ֆինանսական խնդիրներ է ունենում: Այժմ ներկայացվում են դրա լուծման տարբերակները.

«Ի կատարումն «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի դրույթների՝ ընդունվեց ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» N 1129-Ն որոշումը, որի 1-ին կետով սահմանված կարգի 4-րդ կետի համաձայն` դատախազին «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանված երկարամյա ծառայության կենսաթոշակ է նշանակվում, եթե նա՝ դատախազի պաշտոնից օրենքով սահմանված կարգով ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

2014 թվականի փետրվարի 4-ին ընդունված և նույն տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նշված իրավակարգավորումները փոխվեցին և ՀՀ կառավարության 28.07.2011թ. N 1129-Ն որոշումը ՀՀ կառավարության 28.08.2014թ. N 890-Ն որոշմամբ ուժը կորցնելուց հետո նշված իրավակարգավորումն իր արտացոլումը գտավ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում, որի համաձայն` 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը` «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը, ինչպես նաև «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված անձին:

Սույն իրավակարգավորումը հանգեցրեց այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող, արհեստավարժ բազմաթիվ դատախազներ և ծառայողներ կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը կորցնելու մտավախությունից դրդված աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրեցին, քանի որ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված կենսաթոշակի իրավունքը կորսվում էր 2017 թվականի հուլիսի 1-ից, ինչպես նաև դրանից հետո նշանակվելիք կենսաթոշակի չափի հաշվարկի ցանկացած մեթոդ ավելի ցածր կենսաթոշակ է նախատեսում, քան վերը նշված իրավակարգավորման հիմքով կենսաթոշակի հաշվարկը:

Բացի այդ, Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքը 2017 թվականի հուլիսի 1-ից դադարելու դեպքում, այն  որևէ այլ իրավակարգավորումով չի փոխարինվում, նշված իրավունքը ձեռք բերած դատախազը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներն իրենց իրավունքից չօգտվելու դեպքում կորցնելու են այդ հիմքով կենսաթոշակի անցնելու հնարավորությունը, այսինքն՝ դատախազը և ծառայողն ուղղակի զրկվելու են բարձր չափի կենսաթոշակային իրավունքից, ինչի պատճառով միայն 2013-2014թթ. նշված հիմքով իրավունք ձեռք բերած 139 դատախազից 97-ն աշխատանքից ազատվելու և կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել և ազատվել աշխատանքից, որոնց տրվել է 216,550.993 դրամ վերջնահաշվարկային գումար և յուրաքանչյուր ամիս վճարվում է 38,383.393 դրամ կենսաթոշակ: Նրանց փոխարեն ընդունվել է 97 նոր դատախազ, որոնց յուրաքանչյուր ամիս վճարվում է միջին 58,234.134 դրամ աշխատավարձ, այսինքն՝ նման իրավակարգավորման արդյունքում 2013-2016թթ. ՀՀ դատախազության բյուջեից 216,550.993 դրամ գումար հատկացվել է միանվագ, 38,383.393 դրամ յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակ, ինչը տարեկան կազմում է 460,600.716 դրամ, 58,234.134 դրամ վճարվում է որպես նոր նշանակված դատախազների աշխատավարձ, ինչը տարեկան կազմում է 757,043.742 դրամ, ընդհանուր բեռը, յուրաքանչյուր տարվա կտրվածքով, բյուջեի վրա ավելացել է 460,600.716 դրամով:

Համանման իրավիճակ է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում միայն 2013-2014թթ. նշված հիմքով իրավունք ձեռք բերած 8 ծառայողից 3-ն աշխատանքից ազատվելու և կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել և ազատվել աշխատանքից, որոնց տրվել է 7,600.000 դրամ վերջնահաշվարկային գումար և յուրաքանչյուր ամիս վճարվում է 1,260.000 դրամ կենսաթոշակ: Նրանց փոխարեն ընդունվել է 3 նոր ծառայող, որոնց յուրաքանչյուր ամիս վճարվում է միջին 1,700.000 դրամ աշխատավարձ, այսինքն՝ նման իրավակարգավորման արդյունքում 2013-2016թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության բյուջեից 7,600.000 դրամ գումար հատկացվել է միանվագ, 1,260.000 դրամ յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակ, ինչը տարեկան կազմում է 15,120.000 դրամ, 1,700.000 դրամ վճարվում է որպես նոր նշանակված ծառայողի աշխատավարձ, ինչը տարեկան կազմում է 20,400.000 դրամ, ընդհանուր բեռն ավելացել է 22,720.000 դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում միայն 2013-2017թթ. նշված հիմքով իրավունք ձեռք բերած 50 ծառայողից 8-ն աշխատանքից ազատվելու և կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմումներ են ներկայացրել և ազատվել աշխատանքից, որոնց տրվել է 9,314.993 դրամ վերջնահաշվարկային գումար և յուրաքանչյուր ամիս վճարվում է միջին 3,200.000 դրամ կենսաթոշակ: Նրանց փոխարեն ընդունվել է 8 նոր ծառայող, որոնց յուրաքանչյուր ամիս վճարվում է միջին 3,761.445 դրամ աշխատավարձ, այսինքն՝ նման իրավակարգավորման արդյունքում 2013-2016թթ. ՀՀ քննչական կոմիտեի բյուջեից 9,314.993 դրամ գումար հատկացվել է միանվագ, 3,200.000 դրամ յուրաքանչյուր ամիս վճարվում է կենսաթոշակ, ինչը տարեկան կազմում է 38,400.000 դրամ, 3,761.445 դրամ վճարվում է որպես նոր նշանակված ծառայողի աշխատավարձ, ինչը տարեկան կազմում է 48,898.785 դրամ, ընդհանուր բեռն ավելացել է մոտ 47,714.993 դրամի չափով:

Վերոնշյալ իրավակարգավորումը հնարավորություն չտվեց և ներկայում էլ հնարավորություն չի տալիս ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի, ինչպես նաև մյուս իրավապահ մարմինների ղեկավարությանը ներդաշնակ կադրային և սերնդային փոփոխություններ կատարել, քանի որ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման պայմաններում մասնագիտական բազմամյա փորձ ունեցող և ՀՀ դատախազության համակարգի ու նշված իրավապահ մարմինների համար պահանջված դատախազները և ծառայողները, որոնք ներկայում աշխատում և կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվելու հնարավորություն ունեն, պատրաստվում են և հարկադրված են այն չկորցնելու պատճառով 2017 թվականի հուլիսի 1-ից առաջ պաշտոնից ազատման դիմումներ ներկայացնել:

2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դատախազների քանակը կազմում է 30, որոնք դեռևս աշխատում են և հարկադրված կանցնեն կենսաթոշակի ու միջինը կստանան 400.000 դրամ կենսաթոշակ: ՀՀ դատախազության համակարգից կենսաթոշակի անցած դատախազների թիվը 378-ն է, նրանց միջին ամսական կենսաթոշակի ընդհանուր չափը կազմում է 150.000.000 դրամ: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այդ բեռը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կավելանա 12.000.000 դրամով և տարեկան կկազմի 144.000.000 դրամ, իսկ վերջնահաշվարկի մասով կավելանա 151,825.000 դրամով: Նշված դատախազների փոխարեն ՀՀ դատախազությունը կընդունի նոր դատախազներ, որոնց յուրաքանչյուր ամիս կվճարի 20,027.582 դրամ աշխատավարձ, ինչը տարեկան կկազմի 260,358.566 դրամ: Այսինքն՝ արդեն իսկ «հարկադրաբար» կենսաթոշակի անցած դատախազների 460,600.716 դրամ գումարին յուրաքանչյուր տարվա կտրվածքով կավելանա 144,000.000 դրամ և կկազմի 604,600.716 դրամ:

Համանման իրավիճակ է առաջացել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և ՀՀ քննչական կոմիտեում:

2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ծառայողների քանակը կազմում է 5, որոնք դեռևս աշխատում են և հարկադրված կանցնեն կենսաթոշակի ու միջինը կստանան 420,000 դրամ կենսաթոշակ: ՀՀ հատուկ քննչական ծառայության համակարգից կենսաթոշակի անցած ծառայողների թիվը 3-ն է, նրանց միջին ամսական կենսաթոշակի ընդհանուր չափը կազմում է 1,260.000 դրամ: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այդ բեռը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կավելանա 2,100.000 դրամով և տարեկան կկազմի 25,200.000 դրամ, իսկ վերջնահաշվարկի մասով կավելանա 30,000.000 դրամով: Նշված ծառայողների փոխարեն ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կընդունի նոր ծառայողներ, որոնց յուրաքանչյուր ամիս կվճարի 2,500.000 դրամ աշխատավարձ, ինչը տարեկան կկազմի 30,000.000 դրամ: Այսինքն՝ արդեն իսկ «հարկադրաբար» կենսաթոշակի անցած ծառայողների 22,720.000 դրամ գումարին յուրաքանչյուր տարվա կտրվածքով կավելանա 40,320.000 դրամ:

2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ծառայողների քանակը կազմում է 42, որոնք դեռևս աշխատում են և հարկադրված կանցնեն կենսաթոշակի ու միջինը կսատանան 400.000 դրամ կենսաթոշակ: ՀՀ քննչական կոմիտեի համակարգից այս հիմքով կենսաթոշակի անցած ծառայողների թիվը 8-ն է, նրանց միջին ամսական կենսաթոշակի ընդհանուր չափը կազմում է 3,200.000 դրամ: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այդ բեռը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով կավելանա 16,800.000 դրամով և տարեկան կկազմի 201,600.000 դրամ, իսկ վերջնահաշվարկի մասով կավելանա 43,444.236 դրամով: Նշված ծառայողների փոխարեն ՀՀ քննչական կոմիտեն կընդունի նոր ծառայողներ, որոնց յուրաքանչյուր ամիս կվճարի 23,851737 դրամ աշխատավարձ, ինչը տարեկան կկազմի 310,072.581 դրամ: Այսինքն՝ արդեն իսկ «հարկադրաբար» կենսաթոշակի անցած ծառայողների 47,714.993 դրամ գումարին յուրաքանչյուր տարվա կտրվածքով կավելանա 240,000.000 դրամ:

Նշված գումարային ծանրաբեռնվածությունները կառաջանա միանգամից, ինչը կարող է բյուջետային վճարման համար էական խնդիրներ առաջացնել:

Առաջարկվող լուծումը և ակնկալվող արդյունքները.

Օրենքում և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում իրականացվելիք սույն փոփոխություններով.

  1. Հնարավություն է ընձեռվում ՀՀ դատախազությանը խուսափելու 2017թ. բյուջետային բեռի 295,825.000 դրամով կտրուկ ավելացումից, մասնավորապես՝ կենսաթոշակառուներին տրվելիք միանվագ դրամական վերջանահաշվարկից՝ 151,825.000 դրամ, յուրաքանչյուր տարի վճարվելիք կենսաթոշակից՝ 144,000.000 դրամ և նոր աշխատանքի ընդունված դատախազին՝ աշխատավարձից՝ 260,358.556 դրամ, որն ընդհանուր կկազմի 556,183.566 դրամ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի 295,825.000 դրամ, ինչը կբաշխվի հետագա տարիների վրա: Ներկայիս դինամիկան հաշվի առնելով, այն կլինի յուրաքանչյուր տարի 4-5 աշխատակցի կենսաթոշակի նշանակման սահմաններում, ինչը կկազմի միջինը 28,600.000 դրամ:
  2. Հնարավություն է ընձեռվում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը խուսափելու 2017թ. բյուջետային բեռի 55,200.000 դրամով կտրուկ ավելացումից, մասնավորապես՝ կենսաթոշակառուներին տրվելիք միանվագ դրամական վերջանահաշվարկից՝ 30,000.000 դրամ, յուրաքանչյուր տարվա վճարվելիք կենսաթոշակից՝ 25,200.000 դրամ և նոր աշխատանքի ընդունված դատախազին՝ աշխատավարձից՝ 30,000.000 դրամ, որն ընդհանուր կկազմի 85,200.000 դրամ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի 55,200.000 դրամ, ինչը կբաշխվի հետագա տարիների վրա:
  3. Հնարավություն է ընձեռվում ՀՀ քննչական կոմիտին խուսափելու 2017թ. բյուջետային բեռի 245,044.236 դրամով կտրուկ ավելացումից, մասնավորապես՝ կենսաթոշակառուներին տրվելիք միանվագ դրամական վերջանահաշվարկից՝ 43,444.236 դրամ, յուրաքանչյուր տարի վճարվելիք կենսաթոշակից՝ 201,600.000 դրամ և նոր աշխատանքի ընդունված դատախազին՝ աշխատավարձից՝ 310,072.581 դրամ, որն ընդհանուր կկազմի 555,116.817 դրամ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի 245,044.236 դրամ, ինչը կբաշխվի հետագա տարիների վրա:
  4. Հնարավորություն է տրվում դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձանց, ովքեր համապատասխանաբար 2014 թվականի և 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաև 2017 թվականի հուլիսի 1-ից հետո` այդպիսով երաշխավորելով դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց անկախության սոցիալական երաշխիքները, իրավական պետությանը հարիր կենսաթոշակի իրավունքից օգտվելու լեգիտիմ ակնկալիքը, ինչպես նաև ապահովելով ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի համակարգում երկար տարիների մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետագա աշխատանքը, նրանց միջոցով գիտելիքների և փորձի փոխանցումը, ինչպես նաև արդյունավետ և սահուն կադրային քաղաքականության իրականացումը, այսինքն՝ վերացվում է օրենսդրական այն խոչընդոտը, ինչը դրդում է 20 տարվա դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի աշխատանքային ստաժ ձեռքբերածներին առավել բարենպաստ կենսաթոշակային սոցիալական երաշխիքը չկորցնելու համար մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն օգտվել վերը նշված օրենքի դրույթով ամրագրված իրավակարգավորումից, իսկ ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը չի զրկում կայուն և սահուն կադրային քաղաքականություն վարելուց: Այսինքն՝ հանրային շահի տեսանկյունից՝ կապահովի ներդաշնակ սերնդային փոփոխություն»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել