Օրենսդրությունը բանկերին և վարկային կազմակերպություններին ընձեռնում է հայեցողության բավականին լայն շրջանակ

Բանկերը և վարկային կազմակերպությունները գրավի իրացման գործընթացում ունեն հայեցողական բավականին լայն շրջանակ։ Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այպիսով խախտվում են վարկառուների իրավունքները։

«Ներկայումս գործող օրեսնդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին ընձեռնում են հայեցողության բավականին լայն շրջանակ, քանի որ առկա չէ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ, նշվածը խիստ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ այն դեպքերում, երբ գրավի առարկայի արժեքը գերազանցում է դրամով ապահովված պատավորության չափը, բանկերը կամ վարկայի կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության  խախտման հետևանքով հաշվեգրվող տուժանքների արդյունքում վարկառուի պարտքի չափը հավասարվում կամ գերազանցում է համապատասխան գրավի առարկայի արժեքը»,- փոխանցեց պարոն Կարապետյանը։

Այս իրավիճակը բացառելու նպատակով նա Արդարադատության նախարարին հանձնարարեց մեկ ամսում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուժանքների կիրառման վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել