Ինչու՞ են համայնքային ոստիկանները բնակարաններ այցելում

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Համացանցում տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի համայնքային ոստիկանները շրջում են տներով և ճշգրտում, թե բնակարանում քանի հոգի կա գրանցված:
Ըստ տեղեկատվության նման ահազանգեր ստացվել են տարբեր համայքներից:
Տեղեկացնում ենք, որ անհանգստանալու կարիք չկա:
Ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմինը ոստիկանությունն է: Հենց ոստիկանությունն է պատասխանատու ընտրողների ցուցակներում առկա անճշտությունների համար: Վերջին տարիներին բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների և ընտրողների տեգիստրի ստուգման և ճշգրտման աշխատանքներն իրականացվում են երկու փուլով. նախնական ցուցակները հրապարակելուց առաջ և հետո:
Հետևողական և դժվարին աշխատանքի շնորհիվ վերջին ընտրություններին ընտրողների վերջնական ցուցակներում չի գտնվել ոչ մի անճշտություն, իսկ հանրաքվեի ժամանակ ճշգրտման արդյունքում հայտնաբերվել է 5.000 մահացած անձանց տվյալներ, որոնք չեն ներառվել ընտրողների ցուցակներում:
Ներկայումս նույնպես հայտնաբերվել են մահացած անձանց տվյալներ, որոնք չեն լինի նախնական ցուցակներում:
Աշխատանքների ավարտից հետո ոստիկանությունը կտրամադրի ամփոփ տեղեկատվություն:
Հանրությանը կոչ ենք անում աջակցել ոստիկանությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել