Հայտարարություն՝ Քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու մասին

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող լրացուցիչ գրավոր քննությունը տեղի կունենա 2017թ. մարտի 09-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011880-146, 011-880-144/:

Փաստաթղթերն ընդունվում են 2017թ. փետրվարի 09-ից 24-ը ներառյալ:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

– Դիմում
– կադրերի հաշվառման անձնական թերթ
– ինքնակենսագրություն /ձեռագիր` նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային գործունեությունը, պարտադիր ժամկետային զին. ծառայությունը, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամները, նշելով նրանց  ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատում են որտեղ, սովորում են որտեղ/:
– 4X6 չափսի 2 լուսանկար՝ փողկապ կոստյումով
– անձնագրի, սոց.քարտի, պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի և միջուկի, զին.գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները
– ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք
– բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել