Գյուղատնտեսության նախարարը կմեկնի Գերմանիա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանին 2017 թվականի հունվարի 19-21-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)` պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումի շրջանակներում կայանալիք գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 9-րդ համաժողովին մասնակցելու համար:

2. Իգնատի Առաքելյանի և Անդրանիկ Պետրոսյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Իգնատի Առաքելյանի և Անդրանիկ Պետրոսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել