Որտեղ մարդ է բերման ենթարկվում, հայտնվում եք. գլխավոր դատախազության ներկայացուցիչը՝ փաստաբանին

Իրավաբան.net-ի ամանորյա բլից-հարցման մասնակիցը անակնկալների սիրահար, «Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերի ժամանակ անվճար իրավաբանական օգնություն տրամադրողներից ամենաակտիվ փաստաբան Հայարփի Սարգսյանն է.

-2016-ն արդեն մնաց անցյալում, ի՞նչ տվեց այն մեր երկրին, և ո՞րն էր ձեր ամենամեծ ձեռքբերումն ու անհաջողությունը։

2016-ը մեր երկրի համար լի էր վայրիվերումներով։ Կարծում եմ՝ այն շատ անհաջող սկսվեց հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմը։ Մեր հայ զինվորներից յուրաքանչյուրի թափված արյունով ողողված տարածքները սուրբ են, դրանք ոչ մի գնով չպիտի զիջել։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսյան ժամանակահատվածում, հայ ժողովրդին նոր հույս ու ոգի տվեց։

Ամենամեծ ձեռքբերումս մարդկանց բացահայտելն էր, իսկ ամենամեծ անհաջողությունս այն էր, որ շատերն ինձ զրպարտեցին։

-Իրավական կարևոր ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի։

Իրավական ձեռքբերումներ ունեցել ենք, սակայն չեմ կարող ասել, որ մեր իրավական դաշտում շատ մեծ փոփոխությունների հիմք են հանդիսացել։

-Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր։

Իհարկե, առանց զավեշտների հնարավոր չէ պատկերացնել դատաիրավական համակարգը։ Այս պահին կառանձնացնեմ «8»-ի գործը, որով 8 քաղաքացու ոտնահարված իրավունքների վերականգնմամբ եմ զբաղված՝ ընդդեմ ոստիկանության։ Նշված գործով դատական նիստի ժամանակ գլխավոր դատախազության ներկայացուցիչը պարբերաբար իմ անունն էր մեջբերում իր կողմից արտասանված յուրաքանչյուր նախադասության մեջ, չնայած ես նշված գործով փաստաբանն եմ, այլ ոչ թե 8 քաղաքացիներից մեկը։

Իսկ փաստաբանական գործունեությունս ոստիկանության կողմից խոչընդոտվելու գործով կրկին գլխավոր դատախազության ներկայացուցիչն ինձ ասաց․ «Որտեղ մարդ է բերման ենթարկվում, հայտնվում եք»։

Վերջերս վարչական դատարանը որոշեց քաղաքացուն ենթարկել վարչական պատասխանատվության՝ խաղաղ հավաքին մասնակցելու համար, մինչդեռ ոստիկանության կողմից ներկայացված տեսանյութում նա չկար, իսկ մյուս նմանատիպ գործով՝ այն դեպքում, երբ քաղաքացին նույնիսկ չէր մասնակցել հավաքին։

13932806_950441308398296_4949867893166902729_n

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան։

Եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ապա չէր ներկայանա դատական նիստերին, քանի որ ես նրան դատախազի պաշտոն կտայի։

-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները։

Ամանորի և Սուրբ ծննդյան տոները նշում եմ ընտանիքիս հետ միասին՝ Հայաստանում։ Ամեն տարի Սուրբ ծննդյան տոնի նախօրեին այցելում եմ եկեղեցի և եկեղեցուց լույս եմ բերում տուն։

1934089_819620411480387_8288897103470797242_n-1-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր։

Ոչ, ես Ձմեռ պապիկից նվեր չեմ խնդրել, առհասարակ, կյանքում էլ չեմ սիրում ակնարկել, թե ինչ նվեր եմ ուզում, ես անակնկալներ եմ սիրում։

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք։

Վերջին 4 տարիների ընթացքում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով` ոչ, չնայած, առհասարակ, հիմնականում խոհանոցում չեմ լինում, սակայն սիրում եմ համեղ պատրաստել։

Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից։

2017-ից մեծ ակնկալիքներ ունեմ բոլոր առումներով։ Կարծում եմ՝ լինելու է ազատության, արդարության և սիրո տարի։ Մաղթում եմ, որ այլևս զոհեր չունենանք մեր երկրի սահմանները պաշտպանելիս, թող այլևս երբեք ոչ մի հայ զինվորի մայր չլացի, թող բոլոր զինվորները վերադառնան տուն, խաղաղություն բոլորին, թող բժիշկները միշտ հիշեն Հիպոկրատի երդումը, և թող ոչ ոք չդառնա անտարբերության զոհ։ Եղեք միասնական, ուրախ Նոր տարի և Սուրբ ծնունդ։

15193664_1057369024372190_1051479446673706088_n

Ա.Չ

Լուսանկարները՝ Հայարփի Սարգսյանի անձնական արխիվից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել