«Վախեցա՞ծ եք, վկա’». դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի գործը
Վկան դժվարությամբ էր խոսում, ինչը նկատեց դատավոր Արշակ Վարդանյանը…
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյան և մյուսների գործը: Մեղադրական եզրակացության համաձայն` գործել է կազմակերպված հանցավոր խումբ: Ըստ էիության այն ղեկավարել է հենց Միսակ Մարտիրոսյանը, նրան աջակցել է հիմնարկի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն… Read more »