iravaban.net https://iravaban.net Fri, 10 Oct 2025 08:27:19 +0000 hy-AM hourly 1 Անձը մաքսային հսկողությունից թաքցրել է 42,000 տուփ ծխախոտ. վնասն ամբողջությամբ վերականգնվել է https://iravaban.net/534273.html Fri, 10 Oct 2025 08:27:19 +0000 https://iravaban.net/?p=534273 Read more »]]> ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցնելու դեպք։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ պարզվել է, որ քաղաքացին, իր կողմից շահագործվող՝ ցեմենտով բեռնված բեռնատար ավտոմեքենայով, մաքսային հսկողությունից թաքցնելով, այլ երկրից Հայաստան է ներմուծել ընդհանուր 42 հազար 400 տուփ ծխախոտ։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 15 միլիոն 9 հազար 600 դրամ ակցիզային հարկ։

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

]]>
Քաղաքացին դատի է տվել «Գազպրոմ Արմենիա»-ին՝ պահանջելով հեռացնել իր հողից անցնող գազատարը https://iravaban.net/534243.html Fri, 10 Oct 2025 08:07:01 +0000 https://iravaban.net/?p=534243 ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մի հետաքրքրական գործ, որտեղ հողամասի սեփականատերը պահանջում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունից տեղափոխել իր հողամասով անցնող գազախողովակները: Դատարանի առջև ծառացել է խնդիր՝ պարզելու, թե որն է գերակա՝ քաղաքացու սեփականության իրավու՞նքը, թե հասարակական նշանակության օբյեկտի գործարկումը:

Հայցի հիմքերը և հայցապահանջը

Iravaban.net-ի կողմից ուսումնասիրած դատական փաստաթղթերից պարզվում է, որ Գագիկ Սարգսյանը 2025թ. ապրիլի 7-ին հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի:

Հայցվորը պահանջում է վերացնել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում գտնվող թիվ 04-002-1050-0005 և 04-002-1050-0006 կադաստրային ծածկագրերով հողամասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի խոչընդոտները: Մասնավորապես՝ պարտավորեցնել ընկերությանը տեղափոխել կամ դուրս բերել նշված հողամասերով անցնող գազախողովակները՝ հողամասերը բերելով նախկին տեսքի:

Հայցվորը նշել է, որ 2025թ. մարտի 26-ին իր հողամասեր այցելելիս հայտնաբերել է, որ դրանց ամբողջ երկայնքով անցկացված են գազատար խողովակներ: Նա պնդում է, որ այդ աշխատանքների իրականացման համար ոչ միայն չի տվել իր համաձայնությունը, այլև նույնիսկ չի էլ տեղեկացվել դրանց մասին: Ըստ հայցվորի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չունի իր հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք, և հողամասը ծանրաբեռնված չէ հարկադիր սերվիտուտով:

Պատասխանողի դիրքորոշումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն առարկել է հայցի դեմ՝ հայտնելով, որ վիճարկվող Երևան-Արմավիր մայրուղային գազատարը կառուցվել է դեռևս 1966 թվականին, այսինքն՝ գազատարն այնտեղ է եղել հայցվորի կողմից հողամասերը ձեռք բերելուց առաջ:

Պատասխանողը նաև նշել է, որ գազատարի նկատմամբ ընկերության սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել 2017 թվականին: Համաձայն գրանցման վկայականի՝ լրացուցիչ նշումների և տեղեկությունների բաժնում ամրագրված է, որ «Գրանցված է 217.38319 հա հողամասի նկատմամբ անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտի իրավունք»:

Ընկերության հայտնած տեղեկությունների համաձայն՝ հողամասերի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի վկայականները տրվել են 2022թ. սեպտեմբերի 5-ին, այսինքն՝ հողամասերը ձեռք բերելու պահին գազատարն արդեն շուրջ 56 տարի կառուցված է եղել և գործել է:

Միաժամանակ, պատասխանողը վկայակոչում է ՀՀ կադաստրի կոմիտեի 2025թ. հունիսի 23-ի թիվ ԱՏ-23062025-04-0084 տեղեկանքը, որի համաձայն՝ վիճելի հողամասերում սերվիտուտի վերաբերյալ տեղեկություն առկա չէ, բայց նշված հողամասերին կից անցնում է գազատար:

Դատարանի կողմից սահմանված ապացուցման պարտականությունները

Դատարանը 2025թ. հուլիսի 17-ին որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին՝ սահմանելով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի հետևյալ շրջանակը.

  1. Վիճելի հողամասերը սեփականության իրավունքով հայցվորին պատկանելու փաստը
  2. Գազատարը հայցվորին պատկանող հողամասի միջով անցնելու փաստը
  3. Պատասխանողի կողմից վիճելի գույքերն ապօրինի տիրապետելու և օգտագործելու փաստերը
  4. Գազատարի նկատմամբ պատասխանողի սեփականության իրավունքը գրանցված լինելու, օրենքի ուժով անվճար մշտական սերվիտուտի իրավունքի առկայության փաստերը

Առաջին երեք կետերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվորի վրա, իսկ չորրորդ կետի ապացուցումը՝ պատասխանողի:

Դատարանը գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ է սահմանել մինչև 2025թ. օգոստոսի 26-ը, – հայտնում է Iravaban.net-ը։

]]>
Բնակության հասցեում հաշվառման նոր կարգ. ի՞նչ է սպասվում քաղաքացիներին https://iravaban.net/534262.html Fri, 10 Oct 2025 07:12:47 +0000 https://iravaban.net/?p=534262 Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Որոշումն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։

Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  • Սահմանել բնակչության հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

 Նախագիծը սահմանում է ՀՀ բնակչության հաշվառման միասնական կարգը՝ հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասը։ Այն ներառում է ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ՀՀ-ից դուրս 183 օրից ավելի բնակվող քաղաքացիների հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները։

Բնակչության հաշվառումն իրականացվելու է՝ ապահովելով տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը, արդիականությունը և անհատական տվյալների պաշտպանությունը։

Հաշվառումն իրականացնելու է Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական լիազոր մարմինը։

Կարգի հիմնական դրույթները

  • Անձը կարող է հաշվառվել միայն մեկ հիմնական հասցեում, որը համարվում է նրա մշտական բնակության վայր։
  • Հիմնական հասցեն նշվելու է թվայնացված հարթակի միջոցով, իսկ բնակության վայրի փոփոխության դեպքում անձը պարտավոր է 7 աշխատանքային օրվա ընթացքում թարմացնել իր տվյալները։
  • Հաշվառումն իրականացվելու է՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնությունից։
  • Հիմնական հասցեն հիմք է հանդիսանալու ընտրողների ցուցակը կազմելու և ընտրողների ռեգիստր վարելու համար։
  • Տվյալները ներառելու են անձի նույնականացման և բնակության վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև՝ էլեկտրոնային փոստի հասցեն։
  • Հայաստանի Հանրապետությունից դուրս 183 օրից ավելի բնակվող և հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների վերաբերյալ տվյալները բնակչության պետական ռեգիստր են մուտքագրելու դիվանագիտական ծառայության մարմինները։
  • Տվյալների վերահսկումն իրականացվելու է պարբերաբար՝ սխալ կամ կրկնվող հասցեների հայտնաբերման և ուղղման նպատակով։
  • Եթե անձը չի կատարում հաշվառման պարտականությունը, ապա նրան տրվելու է պասիվ կարգավիճակհանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) համակարգում։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

 Նախագիծը մշակվել է  ՀՀ ներքին գործերի նախարարության  կողմից։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն պահանջից, որ ՀՀ կառավարությունը սահմանում է բնակչության հաշվառման կարգը։

Նախագծով նախատեսվում է ստեղծել միասնական, թվայնացված և հստակ համակարգ, որը թույլ կտա․

  • ապահովել բնակչության պետական ռեգիստրի արդյունավետ և միասնական գործառույթը,
  • խուսափել կրկնվող կամ անճշտ գրանցումներից,
  • ձևավորել ճշգրիտ պատկեր ՀՀ բնակչության տարածքային բաշխվածության մասին։

Կարգը նաև նախատեսում է թվայնացված գործիքներ՝ քաղաքացիների ինքնուրույն տվյալների մուտքագրման և փոփոխման համար՝ առանց վարչական բարդ ընթացակարգերի։

Նոր կարգավորման կարևոր առանձնահատկություններից է այն, որ անձը կարող է հաշվառվել առանց սեփականատիրոջ համաձայնության, ինչը կկանխի անհիմն մերժումները և կպաշտպանի քաղաքացու փաստացի բնակության իրավունքը։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։

Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման արդյունքում․

  • կբարձրանա բնակչության պետական ռեգիստրի տվյալների ճշգրտությունն ու հուսալիությունը,
  • կբարելավվի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների փոխգործունակությունը,
  • քաղաքացիների համար հաշվառման գործընթացը կդառնա պարզ, արագ և կանխատեսելի,
  • պետությունը կունենա առավել ամբողջական տվյալներ բնակչության մասին՝ նպատակային քաղաքականությունների մշակման համար։

Այլ իրավական ակտերի փոփոխության անհրաժեշտություն

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.2-րդ բաժնից, որով նախատեսվում է բարելավել պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ թվայնացման և վարչարարության պարզեցման միջոցով։

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, տեղեկացնում է Iravaban.netը։

]]>
Կփոփոխվեն անշարժ գույքի գրանցման պետական տուրքերի չափերն ու ժամկետները. նոր նախագիծ https://iravaban.net/534261.html Fri, 10 Oct 2025 06:36:39 +0000 https://iravaban.net/?p=534261 Read more »]]> Iravaban.netը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»» ՀՀ կառավարության օրենքի  նախագիծը: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման համար գանձվող պետական տուրքերի չափերը և ժամկետները։

  • Անշարժ գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների գրանցման համար սահմանվում են տարբերակված տուրքեր՝
    • 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ բազային տուրքի 45-ապատիկ,
    • 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ 70-ապատիկ,
    • 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ 95-ապատիկ,
    • 2 ժամվա ընթացքում՝ 170-ապատիկ։
  • Նոտարի ծանուցմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու դեպքում՝
    • 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ բազային տուրքի 2-ապատիկ,
    • 2 ժամվա ընթացքում՝ բազային տուրքի 12-ապատիկ։
  • գրավի առարկայի բռնագանձման գործընթացն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացված տեղեկություններն իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլելու, գրավի առարկայի բռնագանձման գործընթացն սկսելու, դադարեցնելու կամ ավարտելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու համար՝
    • 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ բազային տուրքի չափով։
  • անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար, բացառությամբ օրենքի ուժով կիրառվող սահմանափակումների դեպքերի
    • չորս աշխատանքային օրվա ընթացքում՝ բազային տուրքի չափով։
  • Նոր 291 հոդվածով սահմանվում են նաև մի շարք արտոնություններ, որոնց շրջանակում քաղաքացիները որոշ դեպքերում ազատվում են պետական տուրքի վճարումից։

Արտոնությունները տարածվում են, օրինակ՝

  • մինչև 1998թ․ ձեռք բերված և չգրանցված անշարժ գույքի առաջին գրանցման վրա,
  • պետական սեփականության գույք անհատույց ձեռք բերած քաղաքացիների վրա,
  • սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գրանցումների դեպքում,
  • կրթական նպատակներով օգտագործվող կադաստրային քարտեզների տրամադրման վրա։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

 Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կադաստրի կոմիտեն պարզաբանում է, որ ներկայումս գործող իրավակարգավորումները բարդ են և տարբերակված են երկու օրենքներում՝

  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»
  • և «Պետական տուրքի մասին»։

Այս իրավիճակը բերում է գործնական խճճվածության, քանի որ երկու տարբեր վճարներ՝ պետական տուրքև ծառայության վճար, իրականում նույն բնույթն ունեն և ուղղվում են պետական բյուջե։

Նոր նախագծով առաջարկվում է միավորել բոլոր վճարները մեկ օրենքում, ապահովելով իրավական պարզություն, թափանցիկություն և քաղաքացիների համար ավելի հարմար վարչարարություն։

Միջազգային մոտեցումներ

Նախագծի հեղինակները նշում են, որ պետական տուրքերի համակարգը մշակվել է միջազգային փորձի հիման վրա՝ հիմնվելով հետևյալ սկզբունքների վրա․

  • Արդյունավետություն՝ պարզ և կառավարելի կառուցվածք,
  • Թափանցիկություն՝ շահառուների համար հասկանալի հիմքեր,
  • Համաչափություն՝ վճարը համարժեք է ծառայությանը,
  • Հստակություն և հավասարություն՝ առանց խտրականության,
  • Էթիկա՝ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար հավելյալ վճարներ չեն սահմանվում։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունումը, ըստ նախնական ֆինանսատնտեսական հաշվարկների, կհանգեցնի պետական բյուջեի մուտքերի ավելացման՝ մոտ 4 մլրդ ՀՀ դրամի չափով։

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կստեղծվի մեկ միասնական և հստակ համակարգ՝

  • պետական տուրքերի և ծառայությունների վճարները կսահմանվեն մեկ ակտում,
  • կբարելավվի իրավական հստակությունը,
  • քաղաքացիների համար վարչարարությունը կդառնա ավելի պարզ և կանխատեսելի։

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 10-րդ կետի 10․6-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կատարմաննուղղված աշխատանքներով։

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, այս մասին տեղեկացնում է Iravaban.netը։

]]>
Գեներալին մեղադրանք է առաջադրվել բանակին 7.5 միլիարդ դրամի սննդամթերքի մատակարարման գործարքներին առնչվող ապօրինի ձեռնարկատիրության և փողերի լվացման համար https://iravaban.net/534218.html Fri, 10 Oct 2025 06:00:55 +0000 https://iravaban.net/?p=534218 Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 17-ին սկսվել է Հայկազ Բաղմանյանի, ՀՀ զինված ուժերի նախկին բարձրաստիճան զինվորականի, գործի քննությունը: Բաղմանյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և գույքի ու եկամուտների չհայտարարագրման համար:

Մեղադրանքի էությունը

Համաձայն Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների, Հայկազ Բաղմանյանը մեղադրվում է զինվորական ծառայության ընթացքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը խախտելու մեջ, որն օրենքով հստակ արգելված է:

Մեղադրական եզրակացության համաձայն, Բաղմանյանը, զբաղեցնելով մի շարք բարձր պաշտոններ՝

  • 1999-2003թթ.՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատար
  • 2003-2009թթ.՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատար
  • 2009-2017թթ.՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
  • 2018-2020թթ.՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

անձամբ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ խախտելով «Զինվորական ծառայության անցնելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթները:

ՊՆ սննդամթերքի մատակարարման պայմանագրերը

Մեղադրանքի համաձայն, Բաղմանյանը 2001 թվականից վստահված անձանց, այդ թվում՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, ընկերության մեկ այլ բաժնետեր և տնօրեն Կարեն Գալոյանի օժանդակությամբ մասնակցել է «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊ ընկերության կառավարմանը:

Մեղադրողի պնդմամբ, Բաղմանյանն արտոնություններ և առավելություններ է տրամադրել այդ կազմակերպությանը՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքից բխող ազդեցությունը, հեղինակությունը և կապերը: Այս ազդեցությունը ենթադրաբար հանգեցրել է նրան, որ «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊԸ-ն առանց խոչընդոտների հաղթող է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար սննդամթերք մատակարարելու մրցույթներում:

Համաձայն մեղադրական եզրակացության, ընկերությունը ՊՆ-ի հետ կնքել է շուրջ 7.5 միլիարդ դրամի (7,559,414,437 ՀՀ դրամ) պայմանագրեր՝ կապված բանակի համար սննդամթերքի մատակարարման հետ: Բաղմանյանը մեղադրվում է նաև այդ մրցույթների ժամանակ գործունեության համար անհրաժեշտ թույլտվությունների ստացումն ապահովելու մեջ:

Փողերի լվացման մեղադրանքը

Մեղադրանքի համաձայն, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու նպատակով, Բաղմանյանը դրանք օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների և փոխարկումների միջոցով՝ այդ թվում այլ անձանց անվամբ գույք ձեռք բերելու եղանակով:

Գույքի չհայտարարագրման մեղադրանքը

Բաղմանյանին նաև մեղադրանք է առաջադրվել հինգ դրվագով գույքի և եկամուտների չհայտարարագրման համար: Համաձայն մեղադրական եզրակացության, լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, նա թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալներ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, այնուհետև՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրերում:

Խախտումները վերաբերում են՝

  • 2017թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագրին
  • 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրին
  • 2018թ. տարեկան հայտարարագրին
  • 2019թ. տարեկան հայտարարագրին
  • 2020թ. պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրին

Մեղադրանքի համաձայն, սա հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը:

Գործընթացի ներկա փուլը և կիրառված խափանման միջոցը

2025թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծ.Մնացականյանի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան:

Բաղմանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը՝ համակցված գրավի հետ, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. Մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարը՝ համացանցից։

]]>
Բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների ստացման և օգտագործման կարգը. նոր կարգավորում https://iravaban.net/534255.html Fri, 10 Oct 2025 05:29:09 +0000 https://iravaban.net/?p=534255 Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման, ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը սահմանելու մասին»» ՀՀ կառավարության որոշման  նախագիծը: Նախագծով նախատեսվում է, որ որոշումը  ուժի մեջ կմտնի բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։
Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  • Սահմանել տվյալների փոխանակման շերտի միջոցով բնակչության պետական ռեգիստրի հետ փոխկապակցված այլ տվյալների շտեմարաններում առկա տվյալների ստացման ինչպես նաև տվյալների օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի։

Հավելվածի հիմնական դրույթները

Կարգը սահմանում է պետական տեղեկատվական համակարգերի միջև տվյալների ստացման և օգտագործման հարաբերությունները՝ ապահովելով դրանց փոխգործելիությունը և անվտանգությունը։

Հիմնական սահմանումներ և դրույթներ՝

  • Տվյալների փոխանակման շերտի անդամներ են տարբեր պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններ՝ ներառյալ պաշտպանության բնագավառի տվյալների շտեմարանը, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգը, անձը հաստատող փաստաթղթերի և կենսաչափական տվյալների շտեմարանները, ինչպես նաև կառավարության կողմից սահմանված այլ տվյալների բազաներ։
  • Յուրաքանչյուր անդամ իր ենթահամակարգերը միացնում է տվյալների փոխանակման շերտին՝ անվտանգության սերվերի միջոցով, ապահովելով կոդավորված կապ (VPN կամ HTTPS):
  • Տվյալների փոխանցման յուրաքանչյուր դեպք հաստատվում է էլեկտրոնային կնիքով և գրանցվում է հարցումների գրանցամատյանում՝ ապահովելով վերահսկելիություն և հետագծելիություն։
  • Տվյալների օգտագործումը թույլատրելի է միայն օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում, իսկ փոխանցված տվյալները չեն կարող օգտագործվել այլ նպատակներով կամ տրամադրվել երրորդ կողմին։
  • Ապահովվում է տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը և սահմանափակ հասանելիությունը։
  • Տվյալների փոխանակման գործընթացի անվտանգությունն իրականացվում է էլեկտրոնային կնիքների, կոդավորման և անվտանգության սերվերների միջոցով։
  • Անդամներն առնվազն չորս տարին մեկ անգամ անցկացնում են անվտանգային աուդիտ։
  • Խախտումների կամ չարաշահումների դեպքում տվյալների ծառայություններից օգտվելու իրավունքը կարող է ժամանակավորապես կասեցվել կամ դադարեցվել։

Ու՞մ կողմից է մշակվել

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

Իրավական անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի պահանջներից, ըստ որի՝ կառավարությունը սահմանում է տվյալների փոխանակման և օգտագործման կարգը։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի՝

  • ապահովել պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիությունը,
  • ձևավորել տվյալների փոխանակման միասնական կանոններ,
  • ապահովել տվյալների հոսքի շարունակականությունն ու անվտանգությունը։

Բնակչության պետական ռեգիստրի արդյունավետ գործունեությունը հնարավոր է միայն պետական տարբեր շտեմարանների փոխկապակցված աշխատանքի միջոցով՝ ներառյալ անձը հաստատող փաստաթղթերի, կենսաչափական տվյալների և սահմանային կառավարման համակարգերը։ Այս փոխկապակցվածությունն իրականացվում է տվյալների փոխանակման շերտի միջոցով, որը հանդիսանում է անվտանգ և ստանդարտացված թվային միջավայր պետական համակարգերի համար։

Ֆինանսական ազդեցությունը

Նախագծի ընդունման ծախսային գնահատականը հնարավոր կլինի կազմել բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկման համակարգի ներդրմամբ պայմանավորված աշխատանքների ավարտից հետո։

Ակնկալվող արդյունքը

  • Պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության մակարդակի բարձրացում։
  • Տվյալների փոխանակման իրավական և տեխնիկական անվտանգության ապահովում։
  • Տվյալների կրկնօրինակումների և ձեռնարկային հավաքման բեռի նվազեցում։
  • Քաղաքացիների տվյալների պաշտպանության և պետական ծառայությունների որակի բարելավում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.2-րդ բաժնի համաձայն՝ պետությունը պարտավորվել է բարեփոխել հանրությանը մատուցվող ծառայությունների որակը։ Նախագիծը համապատասխանում է այս հանձնառությանը՝ ապահովելով տեխնոլոգիական լուծումների հիմքով կառավարվող տվյալների բազաների զարգացում և քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցում։

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, տեղեկացնում է Iravaban.net-ը։

]]>
Ապարանի համայնքային ոստիկանները 18-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և դանակ են հայտնաբերել https://iravaban.net/534248.html Thu, 09 Oct 2025 19:51:04 +0000 https://iravaban.net/?p=534248 Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բաժին են տեղափոխել Ստեփանավանի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ և դանակ։ Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

`
]]>
ԱՄՆ Սենատը կրկին մերժել է կառավարության ֆինանսավորման վերաբերյալ օրինագծերը https://iravaban.net/534244.html Thu, 09 Oct 2025 19:09:37 +0000 https://iravaban.net/?p=534244 ԱՄՆ Սենատը յոթերորդ անգամ անընդմեջ մերժեց կառավարության ֆինանսավորման օրինագծերը՝ չկարողանալով հաղթահարել բյուջեի շուրջ ստեղծված քաղաքական փակուղին, ըստ  C-Span-ի կողմից հեռարձակված քվեարկության արդյունքների։

Քվեարկության արդյունքների համաձայն՝ դեմոկրատական ​​նախաձեռնությունը չի անցել՝ ստանալով 47 կողմ և 50 դեմ ձայներ։ Հանրապետական ​​օրինագիծը նաև չի կարողացել ապահովել ընթացակարգային խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ 60 ձայնը։

]]>
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովին https://iravaban.net/534238.html Thu, 09 Oct 2025 18:21:11 +0000 https://iravaban.net/?p=534238 Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի  19-21-ը կգործուղվի Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովին:

Այս մասին   Iravaban.net-ը  տեղեկանում է  ԱԺ նախագահի կարգադրություններից:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ու ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

]]>
Virtual Solutions-ը կներկայացնի նոր սերնդի հայկական AI տեխնոլոգիաներ՝ DigiTec 2025-ին https://iravaban.net/534233.html Thu, 09 Oct 2025 18:05:00 +0000 https://iravaban.net/?p=534233 Հոկտեմբերի 10-12-ին Virtual Solutionsը կմասնակցի տեխնոլոգիական տարվա ամենասպասված իրադարձությանը՝ DigiTec 2025-ին։ Այս մասին Iravaban.net-ը տեղականում է Virtual Solutions-ից։

«Մեր թիմը կներկայացնի Virtual Solutions-ը՝ նոր սերնդի հայկական AI տեխնոլոգիաներ, որոնք կենդանություն են տալիս խոսքին և ոչ միայն։

Հայերեն՝ AI Text-to-Speech (TTS) և Speech Recognition համակարգեր, AI Assistant, AI Meeting Assistant և այլ լուծումներ՝ հայերեն խոսքը ավելի մատչելի և հասանելի դարձնելու համար։

Գտիր մեզ Startup Alley-ում – սպասում ենք քեզ նորարարության ամենաթեժ անկյունում՝ միասին բացահայտելու հայկական AI-ի ապագան», -ասված է հաղորդագրության մեջ։

]]>