Հայ գործարարը դատի է տվել Ցուկերբերգին

Հայ գործարար Միրչե Ոսկերիչյանը դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր և սեփականատեր Մարկ Ցուկերբերգի դեմ` իրեն շուրջ 1.7 մլն դոլարի վնաս հասցնելու համար. այս մասին գրում է Bloomberg-ը:

Գործարարը Ցուկերբերգին 2.8 միլիոն դոլարով վաճառել է առանձնատուն, սակայն զեղչ է արել 1.7 միլիոն դոլար` պայմանով, որ Ցուկերբերգն իրեն կներկայացնի Սիլիկոնային հովտի էլիտայի հետ և հնարավորություն կընձեռնի նոր գնորդների հետ ծանոթանալու: Սակայն Ցուկերբերգը չի կատարել խոստումը:

Ոսկերիչյանի ընկեր Ջեյմս Սագորաքը նշել է, որ այդ առձնատունը ցանկացել է գնել աֆրիկացի մի արքայազն և պատրաստ է եղել դրա համար վճարել 4.3 միլիոն դոլար: Սակայն միևնույն ժամանակ կտրականպես հրաժարվել են նշել, թե ով է եղել պոտենցիալ գնորդը:

Ցուկերբերգի փաստաբանը հայտնել է, որ հազիվ թե դատարանը ընդունի հայցը, քանի որ անհասկանալի է, թե որքանով է պահանջը հիմնավոր և իրավական տեսանկյունից կարգավորվող:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել