ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կա տուժած և երկու զոհ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում մահացել են, իսկ վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ավտովթար. երկու ուղևորները տեղում մահացել են
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2015/07/1-1-440x293.jpg)