Ոստիկանին ազատել են աշխատանքից՝ ակտիվիստի հետ հեռախոսով խոսելու համար. Վաղինակ Շուշանյան

«Ո՛չ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ուրեմն երեկ իմացա որ համակուրսեցիներիցս մեկին ազատել են աշխատանքից, ով աշխատում էր ոստիկանական համակարգում , որպես մետրոյի անվտանգություն պահպանող:

Պատճառաբանել են այսպես
-Դու հեռախոսով շփվել ես ակտիվիստի հետ , ինչը հեչ լավ չի : Դիմումդ գրի դուրս արի…
Հ.գ. եթե այդպես է

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
1. Աշխատանքից հեռացնել օսիպովին հետներս երկար խոսալու համար
2. Ազատել աշխատանքից Հունանին մեր հետ բանակցելու համար
3. Ազատել աշխատանքից Վովային հեռախոսով հետս խոսալու համար…

Վատ եք արա…… Ձեր կապիկությունը սահմաններ չկա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել