Ինքնակամ կառույցի շինարարությունը պաշտոնատար անձի կողմից չկասեցնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն

Բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիները պետական կամ համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցներ են կառուցում: Այս կառույցների շինարարությունը պետք է կասեցվի համապատասխան պաշտոնատար անձի կողմից, սակայն այդ անձինք դրսևորում են անգործություն և միջոցներ չեն ձեռնարկում շինարարությունը դադարեցնելու համար:

Iravaban.net-ը այս մասին զրուցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի հետ և պարզեց, որ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն նման պաշտոնյաների նկատմամբ: Մասնավորապես, Ա.Հակոբյանը վկայակոչեց ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդված, ըստ որի` «Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կաuեցնելու պարտականություն, այդ շինությունների կառուցումը կաuեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, իրավախախտ անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ oրենuդրությամբ նախատեuված վարչական պատաuխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով »:

Աղբյուրը` iravaban.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել