Հայ խաղաղապահների խումբը մեկնում է Գերմանիա ուսուցման

Օգոստոսի 15-ին ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի խաղաղապահ բրիգադի անձնակազմի հետ միասին հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում` Գերմանիա ճանապարհելու 116 հայ խաղաղապահների, ովքեր իրենց ուսուցումը կանցնեն Ամերիկայի, Ռումինիայի եւ Ուկրաինայի զինվորականնների հետ միասին: Հայկական ստորաբաժանումը կանցնի երեք շաբաթյա ուսուցում եւ կվերադառնա Հայաստան սեպտեմբերի 4-ին:
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում` ՈՒրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում, որտեղ կծառայեն վեցամսյա ռոտացիոն հիմունքներով: Կոսովոյում հայ խաղաղապահները պատասխանատու են լինելու պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:
Կոսովոյում հայ – ամերիկյան համատեղ խաղաղապահ բրիգադի առաքելության վերաբերյալ կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Պաշտպանության նախարարության եւ Եվրոպայում ԱՄՆ Ցամաքային ուժերի միջեւ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել