Հայ դատավորի որդին սպանվել է Աֆղանստանում` դավադիր ոստիկանի կողմից

Աֆղանական ոստիկանի կողմից օգոստոսի 10-ին սպանված ծովային հետեւակայիններից մեկը 29-ամյա կապիտան Մեթ Մանուկյանն էր: Մանուկյանը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքից էր` դատավոր Փիթեր Մանուկյանի եւ դատարանի անդամ Պատրիցա Մանուկյանի որդին: Նա ծովային հետեւակ էր ընդունվել յոթ տարի առաջ, ծառայել էր Իրաքում, ծառայության անցել Աֆղանստանում արդեն երկրորդ անգամ, հաղորդում է utsandiego.com-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աֆղանստանցի ոստիկանը երեք ամերիկացի զինծառայողներին հրավիրել է ընթրիքի, գնդակահարել նրանց եւ փախչել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել