Անարժան ժառանգների «պատիժը»…

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1191-րդ հոդվածի ուժով անարժան ժառանգներ են հանդիսանում այն անձինք, ովքեր`
1. դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը,
2. սպանել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին,
3. մահափորձ են կատարել ժառանգատուի կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկի նկատմամբ:
Իրավաբան.net-ի հետ զրույցում «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանի խոսքով` նշված անձինք զրկվում են ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգությունից և չեն կարող ժառանգել ժառանգատուի գույքը բացառությամբ մեկ դեպքի: Այդ բացառությունը այն դեպքն է, երբ մահափորձ կատարելուց հետո ժառանգատուն այնուամենայնիվ գիտակցաբար կտակում է իր գույքը անարժան ժառանգին` անտեսելով վերջինիս կողմից կատարվածը:
«Նշված դրույթի առկայությունը արդարացված է ինչպես իրավական առումով, այնպես էլ բարոյապես, որը նպատակ ունի անաղարտ պահելու հայկական բարքերը և կանխարգելել ժառանգական գույքին տիրանալու նպատակով հանցագործություն կատարելու հրեշավոր գաղափարը անգամ»,- նշեց նա:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել