Փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ օգոստոսի 2-ին, ժամը 04.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 4/1 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել մոտ 40 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել էր:

Ճանապարհային ոստիկանության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հաջորդ օրը երեկոյան պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1985 թ. ծնված Լաերտ Շահբազյանը, որը բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել