Դիտողությանը պատասխանել է դանակահարությամբ

ՀՀ Ոստիկանությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արման Հ.-ն և հայտնել, որ 4-րդ միկրոշրջանում իրեն դանակահարել են: 
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 57 շենքի մոտ, բարձրաձայն հայհոյելու համար, դիտողություն է արել 1973 թ. ծնված Նժդեհ Դ.-ին, որը գրպանից հանել է դանակը և հարվածել:
Ժամը 17.30-ին Նժդեհ Դ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Տուժողին տրվել է դատաբժշկական փորձաքննության որոշում:
Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել