ԱՆ Կալանավայրերի վարչության նախկին պետի խափանման միջոցը կփոխվի՞

ԱՆ Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով դատաքննությունն այսօր հետաձգվեց` նշանակվելով նոյեմբերի 7-ին: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը այս որոշումը կայացրեց դատավորների զբաղվածության պատճառով:

Ամբաստանյալի պաշտպաններից Գեորգի Մելիքյանը փոխանցեց, որ այսօր ակնկալում էին, որպեսզի դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունների պատասխանը տա: Մասնավորապես նախորդ նիստին փաստաբանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն` պատճառաբանելով, որ ամբատանյալը տառապում է մի շարք հիվանդություններով, նա կարիք ունի մշտական մասնագիտական սրտաբանական ստացիոնար բուժման:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել