54 փախստականեր մահացել են Իտալիայի ափերին չհասած

Լիբիայի 54 փախստականները, ովքեր փորձել են ռետինե նավակով լողալ մինչև Իտալիայի ափերը, մահացել են:

Փախստականների խմբի միակ ողջ մնացածը պատմել է, որ իրենց նավակը 15 օր բաց ծովում անցկացնելուց հետո, գրեթե հասնում էր Իտալիայի ափերին, սակայն ուժեղ քամին հետ է շպրտել նավը:

Իտալիայ ափերին հասնելու նախատեսված օրից ուշանալու պատճառով` նավակում գտնվող փախստականները սկսել են ջրազրկվել և ստիպված խմել են ծովի ջուրը, ինչից հետո նրանց վիճակը վատթարացել է և նրանք մահացել են:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարն այս դեպքի հետ կապված կոչ է արել բոլոր նավերին` պատրաստ լինել վտանգի դեպքում օգնություն ցուցաբերելու փախստականներին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել