Դատարանն այս պահին քննում է «Վերնիսաժի գործով» Ներսես Մելքոնյանին կալանավորելու հարցը

Այս պահին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում է Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մասնակից Ներսես Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու քննիչի միջնորդությունը:

Իրավաբան.net-ին Ներսես Մելքոնյանի  պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ ժամը 15:00-ին ավարտվում է ձերբակալման համար օրենքով նախատեսված 72 ժամը:

Նրան  մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչել էին կրակոցներ, որոնցից տուժել էր 5 քաղաքացի: Ավելի վաղ այդ գործով կալանավորվել է  ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել