Օրական 8000 տուգանքի որոշում է կայացվում. իրավապաշտպան
Ըստ պաշտոնական տվյալների` յուրաքանչյուր օր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ոստիկանությունը շուրջ 4000 տուգանքի որոշում է կայացնում: Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի խոսքով` ոստիկանությանը մոտ կանգնած իր աղբյուրների համաձայն` այդ թիվն իրականում օրական հասնում է 8000-ի: Այս մասին նա հայտնեց Ազգային ժողովի 4 խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր կազմակերպված
«Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում։