Ալեն Սիմոնյանը կհանդիպի Սահիբա Գաֆարովային

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել որով տեղեկացրել է, որ մեկնում է Ժնև՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովին։

«Հոկտեմբերի 21-ին նախատեսված է նաև հանդիպում Ադրբեջանի իմ գործընկերոջ հետ։ Տիկին Գաֆարովայի հետ վաղուց չենք հանդիպել, կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է։

Մեր 2 երկրների, հանրությունների միջև վստահության վերականգնման հարց կա, որը պառլամենտականները լավագույն կերպով կարող են լուծել։ Հուսով եմ՝ հանդիպումը լավ կանցնի»,-նշել է ԱԺ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել