Հայաստանի ու Թուրքիայի միջև ձևավորված է աննախադեպ դրական երկխոսություն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։ Սա մի ձեռքբերում է, որ ես չափազանց բարձր եմ գնահատում եւ համոզված եմ տեսանելի ապագայում այն բերելու է դրական արդյունքներ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական սահմանի լիարժեք բացման»,- նշել է նա։