ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։
«Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ։ Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ ՀՀ-ն և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը, որն օգոստոսին ԱՄՆ-ում նախաստորագրվեց։ Այս խաղաղության գործում վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, ում նվիրվածությունը, հետևողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է՝ անհնարինը։ Խաղաղությունն, այսպիսով, հաստատված է, սակայն այն ամենօրյա խնամք է պահանջում»,– ասել է Փաշինյանը։
Տեսանյութն՝ այստեղ