Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա առիթով: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։
Ուղերձում ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ թուրքմեն ժողովրդին ազգային տոնի՝ Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունները հետագայում ևս կշարունակեն համակողմանիորեն զարգանալ՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն»: