Խմելու շուրջ վեճը վերածվեց բռնության․ ամուսինը դատապարտվեց ազատության սահմանափակմամբ և տուգանքով

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 3-ին մեղադրական դատավճիռ է կայացրել ընտանեկան բռնության գործով։

Մեղադրանքի էությունը

Գործի նյութերի համաձայն՝ Ժ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ընտանեկան բռնություն՝ մերձավոր ազգականի նկատմամբ) և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ժ. Ս.-ն ինքն իրեն հասցրած լինելով ոչ սթափ (հարբած) վիճակի 2025 թվականի մայիսի 19-ին ժամը 1-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Ս. թաղամասի իրենց բնակարանում գինի խմելը կնոջ՝ Ս. Ս.-ի կողմից խոչընդոտելու պատճառով, ամուսինը վիճել է նրա հետ, բռունցքով հարվածներ է հասցրել կնոջը՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Քրեական գործի ընթացքը

Թիվ ԼԴ/0403/01/25 քրեական գործը դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 9-ին և մակագրվել դատավոր Տ. Թ․-ին։

Դատավարության ընթացքում 2 կողմերն էլ նշել են, որ վեճը սկսվել է նախ գումարի սխալ հաշվելու, ապա ամուսնու ալկոհոլ օգտագործելու պատճառով։

Հարկ է նշել՝ մեղադրյալ Ժ․ Ս-ն ընդունել է մեղադրանքը, զղջացել կատարածի համար, հաշտվել է կնոջ հետ և խոստացել, որ նման բան չի կրկնի։

Տուժող Ս․ Ս․-ն հայտնել է, որ նիստերի դահլիճում ճանաչում է մեղադրյալ Ժ․Ս․-ին, ունեն շատ լավ հարաբերություններ, որևէ բողոք չունի, հաշտվել է և ներել նրան։

Դատավճռի մասին

Սեպտեմբերի 3-ին դատարանը որոշում է կայացրել մեղադրյալ Ժ․Ս․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և դատապարտվել է ազատության սահմանափակման՝ 6 ամիս ժամկետով։ Ինչպես նաև մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ 70․000 ՀՀ դրամի չափով։

Մեղադրյալ Ժ․Ս․-ին արգելվել է այցելել տարբեր ժամանցային կամ այլ հաստատություններ, կազմակերպել, մասնակցել կամ այցելել որոշակի միջոցառումների կամ առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը։

Ժ․ Ս․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել