Այսօր Երևանում կայացավ Հայաստանի համայնքների ընդհանուր ժողովը։ Այս մասին հաղորդում է Iravaban.net-ը հղում կատարելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի սոցիալական էջին։
«Ընդհանուր ժողովի կողմից ընդունվեց նաև Միության նոր կանոնադրությունը, որը կարևոր հիմք է մեր աշխատանքի թափանցիկության և արդյունավետության համար։
Համայնքները մեր պետության առանցքային հենասյուներն են․ հենց այստեղ են լուծվում մարդկանց ամենօրյա խնդիրները։
Ողջունում եմ բոլոր գործընկերներիս Երևանում և մաղթում մեզ բոլորիս կառուցողական ու արդյունավետ աշխատանք՝ մեր համայնքների զարգացման համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների միության վարչությաննիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընտրվել էր Միության վարչության նախագահ։