Վթարային ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 17-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 12:00-22:00 կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի՝ Մազմանյան, Ջիվանի, Հանեսօղլյան, Աճեմյան, Ղարիբջանյան, Աթոյան, Շահումյան, Աղյուսի, Լալյան, Տերյան, Մայակովսկի, Ղորղանյան, Հակոբյան, Չերազ, Թումանյան, Գայի, Սահմանապահների, Օզանյան, Նալբանդյան փողոցների, Արագած, Մսի Կոմբինատ թաղամասերի, Ղարսի, Տեր Գաբրիելյան, Ղարիբջանյան խճուղիների, 104 տնակային տարածքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել