Ապօրինի հանքարդյունաբերության դեպք է բացահայտվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արտամետ գյուղի վարչական տարածքում իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Սեպտեմբերի 13-ին տեղեկությունը ստուգվեց Բաղրամյանի համայնքային ոստիկանների հետ: Տեղում աշխատում էր էքսկավատոր, հայտնաբերվեց նաև ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված երեք խոշոր բեռնատար:

Վարորդները ձերբակալվեցին ու տեղափոխվեցին վարչություն, իսկ բեռնատարները` պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել