Երևանի մի շարք փողոցներում կգործարկվեն «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ

ՀՀ մայրաքաղաքում հետիոտների անվտանգության նկատառումներից ելնելով՝ սեպտեմբերի 16-ից մի շարք փողոցների հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, դրանք կգործարկվեն հետևյալ հատվածներում.

Աթոյան – Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ,
Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված, հ.51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ.82 և հ.14 դպրոցների հարակից ճանապարհահատված,
Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,
Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ.98 դպրոցի մոտակայք,
Ն. Տիգրանյան փողոց՝ հ.54 դպրոցի հարևանությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել