Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։