«Իրավական շաբաթ» #3
Իրավաբան.net-ն ամփոփում է անցնող շաբաթը. իրավական կարևոր իրադարձությունները մեր դիտանկյունից:
- Իրավունքի նվաճման երթը կայացավ: Բախում ու հրմշտոց` «Դ!եմ եմ»-ի ակտիվիստների և ոստիկանության միջև: Կենտրոնական բանկն աղմկահարույց օրենքի վերաբերյալ վերջապես «խոսեց»:
- Քեմբրիջի շրջանավարտի և նրա ընկերները շարունակում են արդարություն պահանջել դատարանից: Գործը հասել է Վերաքննիչ քրեական դատարան:
- Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը: Արդյո՞ք ապրիլի 1-ին դատախազը հաղորդում կներկայացնի խորհրդարան:
- Դատական դեպարտամենտի նախկին աշխատակցին, Վճռաբեկ դատարանի դատավորի օգնականին սպառնում է 5.6 ամիս ժամկետով ազատազրկում: Դատախազը ներկայացրել է մեղադրական ճառը:
- Անվճար իրավական աջակցություն սիրահայերին` Փաստաբանների պալատի բյուջեի հաշվին: Պալատը նոր ծրագիր է մեկնարկել:
- Հայտնի «ֆինանսական բուրգ»-ի գործի քննությունն այս անգամ ևս հետաձգվեց: Պաշտպանը չէր ներկայացել նիստի: Ինչո՞ւ
- Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող հակակոռուպցիոն կենտրոնները շարունակում են անվճար իրավաբանական օգնություն տրամադրել:
- Զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստի ժամանակ վիճաբանություն է սկսվել
- Փաստաբանների պալատի և Վճռաբեկ դատարանի կողմից համատեղ ստեղծված աշխատանքային խմբի բուն գաղափարը փաստաբան Արա Զաքարյանի համար ընդունելի: Ի՞նչ փաստարկ է ներկայացնում: