Առաջարկվում է Երևանում 2 փողոց անվանակոչել․ հարցերն ավագանու նիստի օրակարգում են

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ավագանու մայիսի 20-ի նիստի օրակարգում են փողոցներ անվանակոչելու մասին հարցերը, որոնք չզեկուցվող են։

Նախագծերից մեկը ներկայացրել է «Հանրապետություն», մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Առաջին  նախագծով ռաջարկում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցը (սկսվում է Երևանի Ա.Մանուկյանի անվան հ.93 միջնակարգ դպրոցից հասնում հ.46 հասցեի հարակից տարածք), անվանակոչել ազատամարտիկ, ռազմական գործիչ Աշոտ Մանուկյանի անվամբ՝ «Աշոտ Մանուկյան» փողոց:

ՔՊ-ն առաջարկում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 4-րդ փողոցը՝ նրբանցքով (սկսվում է Սիլիկյան 5-րդ փողոցից, հասնում՝ Սիլիկյան հին խճուղի), անվանակոչել հայ հոգևոր երգիչ, մանկավարժ Խորեն Պալյանի անվամբ` «Խորեն Պալյան փողոց», «Խորեն Պալյան փողոց, 1-ին նրբանցք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել